Ժառանգությունը 5 տարի շարունակ պայքարել է «ատկատ»-ների դեմ եւ ջրի երես հանել դրանք:Այս մասին այսօր` սեպտեմբերի 27–ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը «ատկատ»-ների թեմայով սպասված էր եւ ուշացած: Իսկ որպես «ատկատի» օրինակ բերեց «Ժառանգության» վարչության անդամ Գառնիկ Սահակյանի օրինակը, ով զբաղվում է դեղորայքի բիզնեսով: Որոշ հիվանդանոցներ, որոնք գտնվել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, մրցույթների ժամանակ մի զավեշտալի պատմության հանդիպեցին: Ինստիտուտը գնել էր 8 անգամ թանկ դեղը այն դեպքում , երբ դրա համարժեքը ապահովվել էր Գառնիկ Սահակյանի կողմից»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով, քանի դեռ մեր երկրում շարունակելու է ստեղծված իրավիճակը, ապա «մենք նման ենք լինելու մի ընտանիքի, որտեղ ամեն ինչ գողանում են եւ ընտանիքում ոչինչ չի ավելանում»: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ թեեւ մրցույթը չեղյալ համարվեց, բայց խնդիրը դրանով չլուծվեց:
Ասուլիսին հրավիրված Գառնիկ Սահակյանը նշեց, որ մոտ 9 մրցույթում իր հետ այդպես են վարվել:«Առանցքային ֆիգուրան «Նատալի ֆարմ»-ն է, որը պատկանում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Կամ նրա հետ մի ֆիրմա էլ է մասնակցում, օրինակ իր Սամվել Ալեքսանյանի զոքանչի անունով «Կաելիա» ՍՊԸ-ն: Արդյունքում «Կամելիա» ՍՊԸ-ն դուրս է մնում եւ հաղթում է «Նատալի ֆարմը»,- նշեց Գառնիկ Սահակյանը եւ ավելացրեց, որ Սերժ Սարգսյանի հանդիպումից իրեն ոչ տաք է, ոչ սառը, քանի որ իր բիզնեսը արդեն կործանվել է եւ այլես արդեն դեղերի ներկրմամբ չի զբաղվում:




























