Վոլգոգրադի շրջանում ձերբակալվել են առավել  վտանգավոր միջազգային` ծագումով հայ վարձու մարդասպաններ: Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին լրագրողներին հայտնել է Վոլգոգրադի շրջանի Ինտերպոլի ղեկավար Սերգեյ Պասովը:

Նրանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի  Տիգրան Հարությունյանն է, ով  որոնվում էր Բելգիայի իրավապահ մարմինների կողմից շահադիտական գործունեության համար: Մարդասպանը  գործել է Արեւելյան Եվրոպայում:

Հայաստանի եւս մեկ քաղաքացի է ձերբակալվել. Անդրանիկ Երեմյանը որոնվում էր Գերմանիայի ոստիկանության կողմից` այս երկրի քաղաքացիների առեւանգման համար: Հայաստանում Երեմյանին սպասվում էր քրեական պատասխանատվություն` բազմաթիվ սպանությունների, այդ թվում  Հայաստանի Պաշտպանության նախարարության բժշկական վարչության պետի տեղակալի սպանության մեղադրանքով, հաղորդում է «Վոլժսկի.ru»-ն: