Սեպտեմբերի 27-ին Վրաստանում ձերբակալվել են Քութայիսի թիվ 16 բանտի աշխատակիցները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է դատախազ Շոթա Տկեշելաշվիլին:
«Իրավապահ մարմինների աշխատկիցները հետաքննության շրջանակներում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, բռնության, բռնաբարության մեղադրանքով վաղ առավոտյան ձերբակալել են Քութայիսիի թիվ 16 բանտի տնօրեն Զուրաբ Ռուխայային, ռեժիմի ղեկավար Դավիթ Նարսիային եւ բանտի հերթապահ տեսուչներ Նիկոլոզա Վախտանգաշվիլիին եւ Գերորգի Գրձելեձեին»,-հայտնել է Տկեշելաշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են «կտտանքներ» հոդվածով:
Քութայիսիի բանտը պատժամիջոցների իրականացման արդեն երկրորդ հաստատությունն է, որտեղ բացահատվել են բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստեր, այդ թվում կտտանքների դեպքեր: Վրաստանում «բանտայի սկանդալին» սկիզբ են դրել տեսագրությունները, որոնք նկարահանվել էին Գլդանի բանտում եւ այս բանտի բռնությունները ցուցադրվել են վրացական մի շարք հեռուստաընկերություններով, ինչը երկրում քաղաքական ճնգաժամ է առաջ բերել: Ընդդիմությունը բանտերում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բարդում է իշխանության վրա, իսկ իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը «պատվերով սկանդալի» մեջ:





























