Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր՝ սեպտեմբերի 27-ին Երեւանում 2 համաձայնագիր կնքեցին՝ ԵՄ-ի կողմից Հայաստանին 43 մլն եվրո օժանդակության մասին: Հատկանշական է, որ համաձայնագրերի կնքումը ձգձգվեց, որի պատճառով Տ. Սարգսյանն ու Շ. Ֆյուլեն լրագրողներին ներկայացան մոտ 45 րոպե ուշացումով: Եվրոպացի դիվանագետը կատակեց, որ ուշացումը նշան է այն բանի, թե որքան կարեւոր ու բովանդակային քննարկումներ են ընթացել;

Ըստ Շ. Ֆյուլեի՝ վերջին տարիներին Հայաստանում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը նպաստել է լրացուցիչ 15 մլն եվրո հատկացնելու որոշմանը; Ըստ Շ. Ֆյուլեի՝ քննարկվել են նաեւ 2013 թ. նախագահական ընտրությունների նախապատրաստական խնդիրները, այն համատեքստում, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները շարունակական լինեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ԵՄ ֆինանսական եւ տեխնիկական օժանդակութունը հնարավորություն է տալու էապես մեծացնել կառավարության կարողությունները, ինչպես ենթակառուցվածքների մասով (սանիտարական, բուսասանիտարական, մաքսային ընթացակարգեր), այնպես էլ դեմոկրատական ինստիտուտների կատարելագործման;

«Այս փաստաթղթեևրի ստորագրությունը նոր թափ է հավաքելու ԵՄ-ի հետ ինտեգրացման գործընթացներին»,- ասաց Տ. Սարգսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի