Թուրքիայի ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության բյուրոյի անդամ Հորշիթ Գյունեշը հայտնել է, որ Էրդողանի կառավարության աջակցությունը խմբավորումներին, որոնց անդամները Սիրիայի տարածք են ներխուժում, հանցագործություն է Թուրքիայի նկատմամբ, քանի որ նրա հիմնական օրենքը արգելում է երկրի տարածքում օտարազգի զինյալ խմբավորումների առկայությունը:
Ասուլիսի ժամանակ նա լրագրողներին մանրամասնորեն պատմել է Թուրքիայի տարածքում գրոհայինների գործունեության մասին, ինչպես նաեւ երկրի կառավարության եւ թուրքական բանակի ներկայացուցիչների հետ համագործակցության մասին: Ցուցադրվել է տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է այսպես կոչված «սիրական ազատ բանակի» ղեկավար Ռիադ Ասադը թուրքական տարածքից հրամաններ արձակում Սիրիայում գտնվող իր գրոհայիններին:
Լրագրողներին է հանձնվել նաեւ սիրիական ահաբեկիչների հարցազրույցների կրկնօրինակները օտարազգի լրագրողների հետ, որոնցում նրանք բազմիցս հաստատում են այն, որ մինչեւ Սիրիա տեղափոխվելը ռազմական պատրաստվածություն են անցել Թուրքիայի տարածքում, փոխանցում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Հարշիթ Գյունեշը Թուրքիայի Գլխավոր դատախազից պահանջել է քրեական գործ հարուցել Էրդողանի, ինչպես նաեւ արտգործնախարարության ղեկավարի, ներքին գործերի նախարարի նկատմամբ` Թուրքիայի օրենսդրությունը խախտելու մեղադրանքով:





























