Իտալական մաքսատանը չինացի զբոսաշրջիկի ուղեբեռում հայտնաբերել են 600 կարիճ, որոնց մի մասը  դեռեւս կենդանի են եղել: Ֆլորենցիա ժամանած օտարերկրացին հայտնել է, որ պատրաստվում  էր հատվածոտանիներին օգտագործել անձնական նպատակներով:

Ինչպես գրում է «Վեչերնայա Մոսկվան», օդանավակայանում  ուղեբեռի  սովորական զննման ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները չինացու պայուսակում հայտնաբերել են սառույցով լի  պլաստիկ կոնտեյներներ, որոնցում  էլ հայտնաբերվել են 607 կարիճները: Նրանցից յուրաքանչյուրի երկարությունը հասնում է 6-7 սմ-ի:

Չինաստանում կարիճը ուտելիք է համարվում , ինչպես նաեւ օգտագործում են որպես հուշանվեր, հաղորդում է «Պրավդա.ru»-ն: Զբոսաշրջիկին առաջադրվել վտանգավոր կենադնիներ պահելու մեղադրանք: Կենդանի կարիճները բռնագրավվել են եւ ուղարկվել են մասնագետների մոտ: