Սեպտեմբերի 26-ին Դոնեցկի դատարանը անփոփոխ է թողել ռուս երգիչ Օլեգ Գազմանովի` պատվի ու արժանապատվության պաշտպանության համար ներկայացված հայցը «Ռոդնոյե Պրիազովյե» շրջանային թերթի նկատմամաբ: Որոշում, որպես այդպիսին, չի կայացվել, դատարանը պարզապես փակել է գործի լսումները, քանի որ հայցի ներկայացուցիչ Դենիս Մատվեյչուկը երկու անգամ չի ներկայացել լսումներին:
Հայցի պատճառ է դարձել «Երգչուհի Կորոլեւսկայան որպես ուկրաինայի քաղաքականության հայելի» հոդվածը, որտեղ անդադարձ կա ուկրաինական «Ուկրաինա`առաջ» կուսակցության կազմակերպած միջոցառումների ժամանակ Գազմանովի ելույթներին, որոնք վճարվել են կուսակցության առաջնորդ Նատալյա Կորոլեւսկայայի կողմից:
Գազմանովին հատկապես վիրավորել է հետեւյալ նախադասությունը. «Համերգների ընթացքում Նատալյա Յուրեւնան առանց հոգնելու երգել է իր կողմից գնված երգիչների հետ...»: Կատարողին նաեւ զայրացրել է իր սեքսուալ կողմնորոշման շուրջ հեղինակի մտորումները, գրում է «Լենտա.ru»-ն:
Որպես բարոյական վնասի փոխհատուցում` երգիչը թերթից պահանջել է 100 հազար գրիվեն` մոտ 12,5 հազար դոլար:





























