«ՎԿոնտակտե» սոցկայքը ջնջել է «Մահմեդականների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմը, որը քննադատություն էր առաջացրել արաբական աշխարհում եւ Ռուսաստանի որոշ շրջաններում, որտեղ իսլամ են քարոզում:
«Նայեցի «Մահմեդականների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմը: Խղճուկ է, սակավաբյուջետային, չքննարկվող: Ջնջեցի...» – գրել է կայքի հիմնադիր Պավել Դուրովը Twitter-ում: Ընդ որում, օգտվողների համար հասանելի են ֆիլմի մասին պատմող տեսանյութերը, նշում է «gazeta.Ru»-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայց է ներկայացվել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը ծայրահեղական ճանաչելու վերաբերյալ: Տվերի դատարանը հայցը կքննի հոկտեմբերի 1-ին: Ֆիլմը բողոքի ակցիաներ է հրահրել արաբական բազմաթիվ երկրներում, որոնք նաեւ մարդկային զոհերի են հանգեցրել: Լիբիայում սպանվել է ԱՄՆ-ի դեսպանը:





























