Ղազախ սահմանապահները կրակ են բացել ռուս սահմանախախտների ուղղությամբ: Երկու մարդ վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել Կասպից ծովում: Երկու բայդարկաներ մտել են Ղազախստանի ջրային տարածք եւ նկատվել են սահմանապահ Մի-8 ուղղաթիռի անձնակազմի կողմից:
Ղազախստանի սահմանային ծառայության տվյալներով, նավում գտնվողները չեն արձագանքել կանգնելու կոչերին, այլ փորձել են թաքնվել` հեռանալով մեծ արագությամբ: Սահմանապահները կրակ են բացել բայդարկայի շարժիչների ուղղությամբ, ինչից հետո սահմանախախտները կանգ են առել:
Հայտնի է դարձել, որ նավակներում եղել են Ռուսաստանի 7 քաղաքացիներ: Դեպքի հետեւանքով նրանցից երկուսը վիրավորվել է: Տուժածներին սահմանապահ «Եգեմեն» նավ են բարձրացրել եւ առաջին օգնություն ցուցաբերելուց հետո հիվանդանոց են տեղափոխվել: Ղազախական սահմանապահ ծառայության հաղորդմամբ, վիրավորներին վիրահատել են եւ նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մնացած սահմանախախտներին ձերբակալել են: Ներկայում քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:





























