Ադրբեջանի մահմեդականները շատ հեռու չեն գնա «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ իրենց բողոքի գործողություններում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը`մեկնաբանելով Բաքվում բողոքի հանրահավաք անցկացնելու մտադրությունները:
«Հեռու չեն գնա: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հնարավորինս զսպել երկրի իսլամացման գործընթացը»,-նշեց քաղաքագետը:
Սեպտեմբերի 28-ին Բաքվի Նարդարան արվարձանում կանցկացվեն բողոքի ակցիաներ` ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի:





























