Թբիլիսիում տեղի է ունենում քաղաքի օծման արարողությունը, որն անցկացնում է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդը: Արարողությունն սկսվել է վրացական մայրաքաղաքի 4 թաղամասերից:
Հավատացյալների երթը Վակե, Սաբուրտալո եւ Դիդուբե թաղամասերից շարժվում է դեպի Հերոսների հրապարակ: Այդ հրապարակում հոգեհանգստի արարողություն տեղի կունենա զոհված հերոսների հիշատակին: Այնուհետեւ թափորը կուղեւորվի դեպի Մետեխի կամուրջ, որտեղ ժամը 18:00-ին կսկսվի հանդիսավոր ժամերգություն, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Ըստ Վրաստանի պատրիարքարանի` «Թբիլիսիի օծումը կատարվում է առաջին անգամ»: Այդ որոշումը պատրիարքը կայացրել էր երկրում բարդ իրադրության հետ կապված, որն ստեղծվել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:





























