Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը ուշադրությունը Սաֆարովի գործից շեղելու փորձ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Դա պարզապես փորձ է ցույց տալու, որ Հայաստանը անհուսալի գործընկեր է բանակցություններում »,-հայտարարեց Կիրակոսյանը:
Հայտարարությունը կարող է նաեւ կապված լինել Ստեփանակերտում օդանավակայանի բացման հետ: «Եթե այն իսկապես բացվի հաջորդ շաբաթ, ապա ադրբեջանական կողմից ագրեսիայի ուժեղացում է հնարավոր սպասել»,-ավելացրեց Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Ազիմովը Ազիմովը հայտարարել էր բանակցային գործընթացում Ադրբեջանի նախաձեռնությունների` հայկական կողմից մերժելու մասին: Նա հիշատակել էր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների եւ նրանց հայ հարեւանների միջեւ չկայացած երկխոսության մասին»: Այդուհանդերձ, ինչպես նշեց Կիրակոսյանը, նման առաջարկությունների մասին տեղեկություն չունի: «Նշված տեղեկությունը հավաստի չի թվում, իսկ հայտարարությունը հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունի»,-ամփոփեց քաղաքագետը:




























