Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունն իջեցրել է 2012-2014թթ. համաշխարհային տնտեսական աճի տեմպի հավանականության կանխատեսումը։ Ըստ գործակալության «Համաշխարհային տնտեսական կանխատեսում» (Global Economic Outlook) զեկույցի՝ համաշխարային տնտեսության աճի տեմպը 2012թ. կկազմի 2,1 տոկոս, 2013-ին 2,6 տոկոս, իսկ 2014-ին 3 տոկոս։ Այս տարվա հունիսին հրապարակված զեկույցում դրանք կազմում էին համապատասխանաբար 2,2%, 2,8% и 3,1%։
Կանխատեսման համաձայն՝ աշխարհի ամենախոշոր զարգացած երկրներում տնտեսության աճի տեմպը թույլ կլինի, նշում է «Финмаркет»-ը։ Եվրոգոտում Fitch-ը նույնիսկ 0,5 տոկոս անկում է կանխատեսել 2012-ին։ 2013 -2014 թթ. եվրոգոտու երկրները կշարունակեն տնեսական անկումը 0,3% եւ 1,4% համապատասխանաբար։ Նշենք, որ չնայած ԵվրոԿԲ-ի ձեռնարկած միջոցառումներին՝ գործակալությունը ավելի է նվազեցրել եվրոգոտու տնտեսական աճի հավանականության կանխատեսման արդյունքը։
Ըստ Fitch-ի ԱՄՆ ՀՆԱ-ն այս տարի կապահովի 2,3 տոկոս աճ, իսկ 2013-ին՝ 2,2 տոկոս։ Գործակալությունը լավատեսորեն է տրամադրված չինական տնտեսության նկատմամբ։ Ըստ կանխատեսման՝ Չինաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի 7,8 տոկոսով, 2013-ին 8,2 տոկոսով, իսկ 2014-ին 7,5 տոկոսով։ ԲՌՀՉ (BRIC) անդամ երկրներից Հնդկաստանն ու Բրազիլիան այս տարի կհասնեն տնտեսական անկման «հատակին», եւ 2013-ին ՀՆԱ աճը այս երկրներում կկազմի 7 եւ 4,2 տոկոս համապատասխանաբար։
Ռուսաստանում կանխատեսվել է թույլ, սակայն կայուն աճ։ 2012-2013թթ. այն կկազմի մոտ 3,5 տոկոս։




























