Ֆրանսիայում գործազուրկների թիվը գերազանցել է հոգեբանական կարեւոր 3 միլիոնի նշագիծը: Դա 1999թ. հետո առաջին անգամ է լինում:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով աշխատանքի նախարարոթյունը, օգոստոսի վերջին աշխատանքի բորսայում գրանցվել է 3 մլն 11 հազար մարդ, ինչը կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսը: Միայն վերջին մեկ ամսում աշխատանք որոնողների շարքերը լրացրել է 23,9 հազար մարդ:
Աշխատանքի նոր նախարար Միշել Սապենը ողջ պատասխանատվությունը բարդել է նախագահ Սարկոզիի օրոք աշխատող կառավարության վրա:
NEWSru.com-ի փոխանցմամբ, ամենալուրջ իրավիճակը պահպանվում է Իսպանիայում, որտեղ 16-ից 24 տարեկանների գործազրկությունը կազմում է 53,3 տոկոս, 25-ից 34 տարեկանների մեջ` 27 տոկոս:




























