Mail.ru Group ընկերությունը կգործարկի սեփական «Амиго» բրոուզերը, որը ինտեգրված է «Одноклассники», «Вконтакте», «Мой мир» и Facebook սոցցանցերին։ Ինչպես տեղեկացնում է «Деловой Петербург»-ը, բրոուզերը նաեւ ստուգում է փոստն ու տեղեկացնում այդ մասին։ «Տարբեր սոցցանցերին եւ ծառայություններին ինտեգրումը, արդի հիմնական տրենդերից է։ ComScore-ի տվյալներով՝ ամսական սոցիալական ցանց է մուտք գործում 50 մլն ռունետի օգտագործող։
Մենք ժամանակից մի փոքր առաջ ենք անցել, եւ սոցցանցերի օգտագործողների ծրագիրը ներդրեցինք հենց բրոուզերի մեջ։ Մենք ձգտում ենք վիրտուալ շփումը առավելագույնս դյուրին դարձնել»,- ասել է Mail.ru Group-ի տեխնիկական տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանը։




























