Հետաքննությունը ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակին վերադարձրել է խուզարկության ժամանակ առգրավված գումարները, հաղորդել են ՌԴ հետաքննչական կոմիտեից:

«Սոբչակը տեղեկացվել է գումարների վերադարձման մասին»,- նշել են գերատեսչությունում: «Սոբչակի կողմից հարկերը վճարելուց խուսափելու հետ կապված փատեր չեն արձանագրվել»,-ասված է  Հետաքննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Մոսկվայի Բասմանի դատարանը հրաժարվել էր հետաքննությանն ստիպել Սոբչակին վերադարձնել նրանից առգրավված 1,5 մլն եվրոն: