«Google» ընկերության բրազիլական մասնաճյուղի տնօրենին, ում ձերբակալել են սեպտեմբերի 26 –ին, ազատ են արձակել, հաղորդում է «The Huffington Post»-ը` վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին: Ֆաբիո Ժոզե Սիլվա Կոելոյին բաց են թողել այն բանից հետո, երբ նա համաձայնել է դատարան ներկայանալ:
Դատական նսիտի օրն առայժմ հայտնի չէ, փոխանցում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոելոն ձերբակալվել էր` YouTube-ից Կամփու Գրանդիի քաղաքապետի թեկնածուի հասցեին անպարկեշտ արտահայտություններով տեսահոլովակը չհեռացնելու համար` չնայած դատարանի որոշմանը:





























