Հոնկոնգցի մագնատ Սեսեիլ Չաո Շեցզյունի դուստրը հայտարարել է, թե զգացված է  հոր հայտարարությունից, որով նա 63 մլն դոլա էր խոստացել ցանկացած տղամարդու, ով կկարողանար գրավել դստեր սիրտը: «The Daily Telegraph»-ը մեջբերել է աղջկա խոսքերը. «Սկզբում դա ինձ զվարճացրեց, սակայն հետո ես գիտակցեցի, թե ինչպիսի սիրող հայր ունեմ»: Գիգո Չաոյի խոսքով` նա աշխարհի տարբեր ծայրերից մոտ 200 առաջարկություն է ստացել, իսկ  Facebook-ում եւ Twitter-ում նրա հետ հաղորդակցվողների թիվն ավելացել է 1500-ով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հոնկոնգցի օլիգարխ Սեսիլ Չաո Շեցզյուն կլորիկ գումար է  խոստացել այն տղամարդուն, ով կարող է գրավել իր լեսբուհի դստեր սիրտը: 76-ամյա միլիոնատիրոջ համար կարեւոր չէ,  ինչպիսին կլինի իր դստեր ընտրյալը` հարուստ, թե աղքատ, կարեւորը, որ նա լինի շռայլ եւ բարի սիրտ ունենա: