Հերտֆորդշիր կոմսությունում 83 տարեկանում վախճանվել է թագավորական ընտանիքի անփոխարինելի դայակը` Օլգա Փաուելը: Նա մահացել է սրտի նոպայից:

Փաուելն անգլիական գահի ժառանգորդ Չարլզի եւ Դիանա Սփենսերի որդիներին դաստիարակել է 15 տարի, գրում է   Lifenews.ru-ն:

Հոգատար դայակը Ուիլյամի եւ Հարիի կողքին էր 1996թ. նրանց ծնողների ամուսնալուծությունից հետո: Թագավորական պալատի պաշտոնական հողորդագրության համաձայն` Ուիլյամն ու Հարին «շատ վշտացած են սիրելի դայակի կորստով»: