ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հանդիպել է Եվրամիության` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Ինչպես այս մասին տեղեկացրին NEWS.am-ին ՀԱԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների անցյալը եւ ապագայի հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաեւ ԱԺ 2012թ. ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը։