Օգոստօսի 17-ին Երեւանում կալանավորվել է ԱՄՆ քաղաքացի Ալեքս Միրզոյանը: Վերջինիս անձը հետաքրքիր է այնքանով, որ նաեւ նրա ցուցմունքների հիման վրա` ՀԱԿ չորս երիտասարդներ երկու ամիս առաջ դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Մինչեւ երեկ ՀՀ իրավապահներն այս լուրը ճշտելու մեր թղթակցի հարցումներին տալիս էին ժխտողական պատասխան: Երեկ, սակայն, ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր թղթակցին հայտնել են, որ Միրզոյանը օգոստոսի 17-ից կալանավորված է իրենց քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգություն, պատժվում է մինչեւ 5 տարվա ազատազրկմամբ) եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, պատժվում է մինչեւ 3 տարի ազատազրկմամբ): Այսօր, ժամը 12.00-ին վերաքննիչ դատարանը կսկսի դատապարտված երիտասարդների բողոքի քննությունը: «Հուսանք, որ թմրամոլ վկայի ցուցմունքները վերաքննիչ դատարանն առնվազն կասկածի տակ կառնի»,- գրում է «Հայկական ժամանակը»: