Քաթմանդու քաղաքից (Նեպալի մայրաքաղաքը) ոչ հեռու սեպտեմբերի 28-ի առավոտյան ընկել եւ այրվել է Dornier ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 19 ուղեւորները զոհվել են։
Վթարի վայրը գտնվում է օդանավակայանից մեկ կմ հեռավորության վրա, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցիչներին։
Ինքնաթիռը մեկնում էր Լուկլա քաղաք։ Անձնակազմի բոլոր անդամները նեպալցիներ էին, նշում է BBC-ն։ Ըստ «Սինհուա» գործակալության տվյալների՝ զոհվածների մեծամասնությունը Իտալիայի քաղաքացիներ են եղել։
Մայիսին Agri Air ավիաընկերության Dornier նմանատիպ ինքնաթիռ ջախջախվել էր Նեպալի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ջոմսոմ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Այն ժամանակ զոհվել էր 17 մարդ, 4-ը ողջ էին մնացել։




























