Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբի Քրիսթինան ընկերոջ հետ վթարի է ենթարկվել։ Զույգը գնալիս է եղել Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ վերջին ֆիլմի պրեմիերային։ Սեւ «Camaro»-ն վթարի է ենթարկվել Ջորջիայի մայրուղում։ Մեքենայում գտնվողներից ոչ ոք չի տուժել։ Ըստ արեւմտյան լրատվամիջոցների՝ վթարի պահին զույգը վիճելիս է եղել, ինչի հետեւանքով ղեկին գտնվող Նիքը շեղվել է եւ կորցրել մեքենայի կառավարումը։
Դժբախտ դեպքից հետո մեքենան մնացել է առանց շիթի եւ դիմացի անվադողի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Մինչեւ Ուիթնի Հյուսթոնի մահը Նիքն ու Քրիսթինան միասին ապրել են որպես քույր եւ եղբայր։ Տղան 12 տարեկանից համարվել է Հյուսթոնի որդեգիրը։
Ուիթնիի մահվանից հետո Նիքը «Թվիթերում» գրել էր Քրիսթինայի հետ իր հարաբերությունների մասին։ Իսկ վերջերս աղջկա մատին մատանի էր հայտնվել, որը Նիքի նվերն է։ Քրիսթինա Բոբին փաստորեն որոշել է գնալ մոր հետքերով։ Վերջերս աղջիկը ձեռնամուխ է եղել սեփական «Հյուսթոնի ընտանեկան քրոնիկոններ» ռեալիթի շոուի նկարահանումներին։




























