«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը ժամանակավորապես հեռացել էր քաղաքականությունից, նոր քաղաքական ուժով վերադառնում է։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Քաղաքագետը տեղեկացրեց, որ առաջիկայում ստեղծվելու է «Նոր աջեր՝ քաղաքացիների միություն» կուսակցությունը, որի նպատակն է միավորել Հայաստանում առկա ազատական ուժերը, նոր դեմքեր բերել քաղաքական դաշտ, արժեքային հենքով քաղաքական գործընթաց  ձեւավորել։ Կուսակցության համար առաջնային է լինելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»,- գրում է «Իրատես de facto»-ն։