ՆԱՍԱ-ի գիտնականները Մարսի մակերեւույթի լուսանկարների վրա հայտնաբերել են ցամաքած առվակի հետքեր։  Մարսագնաց Curiosity-ի արած լուսանկարներում Գեյլ խառնարանում տեսանելի է հնագույն հոսանքի բերած մանրախիճը։

Ըստ գիտնականների՝ քարերի կլոր ձեւը վկայում է, որ դրանք հենց ջուրն է բերել։ ՆԱՍԱ-ի մասնագետները մանրախիճի տեսքից հաստատել են, որ գետը հոսել է վայրկյանում 0,9 մ արագությամբ, իսկ նրա խորությունը կազմել է շուրջ կես մետր, հայտնում է «lenta.ru»-ն։
«Մոտ ժամանակներս կանցկացվի լրացուցիչ հետազոտություն։ Սակայն այժմ էլ 3D-քարտեզների վրա մենք կարող ենք տարբերել  միլիոն տարիներ առաջ գոյություն ունեցած առվակների հետքերը», - հաղորդում է «vesti.ru»-ն։

Ավելի վաղ տիեզերական սարքը  Երկիր էր ուղարկել Ֆոբոսի լուսանկարը, որտեղ տեսանելի էր  առեղծվածային «մարսյան լուսինը»։ 

Curiosity-ն ուղարկվել էր 2011 թվականի նոյեմբերի 26-ին եւ Մարսի վրա վայրէջք էր կատարել 2012 թվականի օգոստոսի 6-ին։  Սարքի գլխավոր նպատակը մոլորակի վրա կյանքի հայտնաբերումն է եւ երկրաբանության ու կլիմայի հետազոտությունը։ Վայրէջքի վայրը՝ Գեյլի խառնարանը, ընտրվել էր նախկինում այնտեղ հայտնաբերված  նստվածքի շնորհիվ, որը գիտնականները համարում են հնագույն ժամանակներում ջրի բերած տեղումներից առաջացած գոյացություն։