Փոխհրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան Մինեապոլիս քաղաքի (Մինեսոթա նահանգ) կենտրոնի գրասենյակային շենքերից մեկում։ Հայտնի է 2 զոհերի եւ 4 վիրավորների մասին։ 

Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ զոհերի շարքում է հենց հարձակվողը։ Ողբերգության մեղավորի անունը դեռեւս չի հաղորդվվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ 

Ինչպես Fox News-ին վկայակոչելով հայտնում է «lenta.ru»-ն, դեպքը տեղի է ունեցել Accent Signage Systems ընկերության գրասենյակում, որն զբաղվում է գովազդային ցուցանակների եւ նշանների ստեղծմամբ։ Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի տվյալների՝ հրաձգությունը բացել է նախօրեին  աշխատանքից հեռացված տղամարդը։ Ըստ չճշտված տվյալների՝ նա որոշակի մարդկանց վրա է նշան բռնել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը շուտով նկուղում հայտնաբերել է կրակողի մարմինը, որն ինքնասպան էր եղել։