Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած շան ձագի համար անուն է մտածել` Էլ Ռուսսո: Այս մասին մամուլին  հայտնել է  «Ռոսնեվթի» ղեկավար Իգոր Սեչինը, ով արժեքավոր նվերը հասցրել է Վենեսուելա: Սեչինը նշել է, որ վենեսուելացի առաջնորդը արդեն ծանոթացել է շան ցեղատեսակի պատմությանը. « Նա շանը Էլ Ռուսսո է անվանել, եւ ասել է ինձ, որ շատ աշխույժ եւ ուրախ շուն է», - ավելացրել է «Ռոսնեվթի» ղեկավարը, փոխանցում  է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հաղորդում  է ԿՄ.ru-ն, որպես պատասխան այս նվերին` Չավեսը կատակով առաջարկել է Վլադիմիր Պուտինին նվիրել  Վենսուելայում  մեծ թիվ կազմող ջրային խոզուկ:

Ռուսական սեւ տերերին ժողովրդի մեջ անվանում են «Ստալինի շուն»: Այս ցեղատեսակը ստացել են խորհրդային Միությունում 1940-50-ական թվականներին: Շունը նախատեսված է եղել ԽՍՀՄ-ի  ամենախիստ կլիմայական պայմաններում ծառայելու համար:

Պուտինին առաջարկված ծովային խոզուկը համարվում է ժամանակակից կրծողների ամենախոշոր տեսակը: Սա կիսաջրային, ջրային խոզուկների ընտանիքին պատկանող խոտակեր կաթնասուն է: Հնդկացիների մոտ այն անվանվում է գուարանի, որը թարգմանաբար նշանակում է «պարոն խոտ»: