«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ծառայությունների մատուցման ոլորտում` Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքներով: ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների համադաշնության եւ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ներկայացուցիչներից կազմված ժյուրին, գնհատելով ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը, «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» մրցույթի առաջին մրցանակը շնորհեց «ԱրմենՏել»  ընկերությանը` «Ծառայություններ մատուցող ընկերություններ» դասում: Նույն դասում մրցանակակիրների եռյակում ընդգրկվել են նաեւ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ եւ «ԱԿԲԱ-Կրդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ: 

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» առաջին կոնֆերանսի ընթացքում: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչեւան, ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների եւ էկոլոգիական շարժումների  ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկեցին էկոլոգիայի ոլորտի ներկա իրավիճակը, միջազգային փորձը եւ ռեսուրսների  արդյունավետ օգտագործման առաջադեմ օրինակները:

«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու օպերատոր, «ԱրմենՏել»  ընկերությունը մեծ նշանակություն է տալիս բնապահպանական հարցերին: Երկար տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, հավատալով, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է նաեւ ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ապահովմամբ: Ուրախ ենք, որ օրեցօր Հայաստանում ավելանում է բնապահպանության հարցերին հատուկ ուշադրություն դարձնող ընկերությունների թիվը եւ առավել եւս հաճելի է, որ հենց մեր ծրագրերն արժանացան հեղինակավոր ժյուրիի բարձր գնհատականին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Մարդկային ռեսուրսեների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: 

Նշենք, որ «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 40 հայկական ընկերություն: