ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը(Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
Նախարարների հետ հանդիպման ընթացքում համանախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները եւ կոչ են արել կողմերին վերադառնալ ղարաբաղյան բանակցային գործընթացի էությանը: Համանախագահները իրենց մտահոգությունն են հայտնել վերջին ամիսներին շոշափելի արդյունքների բացակայության վերաբերյալ:
Նախարարները հաստատել են խաղաղ լուծման իրենց աջակցությունը եւ պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները, ասվում է ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:




























