Ավստրալացի 17-ամյա դեռահասը կենդանի է մնացել աշխարհի ամենաթունավոր օձերից մեկի խայթոցից հետո: Համարվում է, որ այս օձի մեկ կաթիլ թույնը բավական է 100 մարդ սպանելու համար:

Ավստրալացի բժիշկների կարծիքով, տղային բացառապես փրկել է այն, որ նրան շատ արագ է օգնություն ցուցաբերվել: Ինչպես փոխանցում է BBC-ին, ներկայումս դեռահասը ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում, սակայն, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Բնակավայրերում այս օձատեսակին հանդիպելը անհնար է: Սակայն վարկածներից մեկի համաձայն, այն օձը, որը խայթել է տղային, իր տանը պեհել է ինչ որ մեկը, ինչը Ավստրալիայում օրենքի խախտում է համարվում: