Աշխահի ամենախոշոր սոցիալական ցանցը` Facebook-ը, կիրառության մեջ կդնի նոր` Gifts ծառայությունը, որը օգտատերերին հնարավորություն կտա միմյանց իրական նվերներ ուղարկել: Վերլուծաբանների կարծիքով, նոր ծառայությունը թույլ կտա Facebook-ին ամենամյա եկամուտը հասցնել 872 միլիոն դոլարի:
Այժմ սոցիալական ցանցը կարող է մրցակցության մեջ մտնել խոշորագույն ինտերնետ–խանութի` Amazon.com-ի եւ eBay-ի հետ: Դեռեւս նոր ծառայությունը հասանելի կլինի ԱՄՆ-ում: Նվերների ուղարկման հարցում Facebook-ի գործընկերներն են դարձել մոտ 100 ընկերություններ: Օգտատերերը կարող են իրենց ընկերներին սպորտային շապիկներ, թխվածքաբլիթներ եւ խաղալիքներ նվիրել:
Այն օգտատերը, ում համար նախատեսված կլինի նվերը, պետք է նշի իր հասցեն: Բացի այդ նա հնարավորություն կունենա փոխել նվերը, հաղորդում է «Գազետա.ru»-ն:




























