Ստամբուլի ծանր հացագործությունների գործերով 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով դատական վճիռն ու կից բոլոր փաստաթղթերը կրկին ուղարկել է վճռաբեկ դատարան:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, դատարանի կողմից լրացված փաստաթղթերի ուղարկումը վչռաբեկ դատարան թույլ է տալիս սկսել դատարանի որոշման բողոքարկման փուլը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թեեւ դատարանի որոշումից անցել է 8 ամիս, սակայն դատարանը վճռի հաստատման համար վճռաբեկ դատարան է ուղարկել դատական վճռի թերի փաստաթղթեր։
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինն անհանգստություն էր հայտնել, որ առաջիկա 4 ամսում՝ մինչեւ 2013-ի հունվարի 23-ը, վճռաբեկը չի հասցնի որոշում կայացնել, իսկ դա կարող է նշանակել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը կարող է ազատության մեջ հայտնվել, քանի որ այդ ժամանակ լրանում է կալանքի տակ գտնվելու 6 տարին։ Բանն այն է, որ թուրքական օրենքներով 6 տարի կալանքի տակ գտնված անձը, ում դեմ դեռ չկա դատական հաստատված որոշում պետք է ազատ արձակվի։




























