ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի համար թակարդ են լարել կանադացի կատակերգուները: Նրանք քարտուղարին զանգահարել են Կանադայի վարչապետ Սթիվենս Հարպերի  անունից եւ նրա հետ խոսել են մոտ 5 րոպե:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, կատակի ընթացքում Հարպերի կերպարի մեջ մտած կատակերգուն ներողություն է խնդրել Բան Կի Մունից այն բանի համար, որ չի կարող ներկա լինել այս շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, քանի որ նա չափազանց զբաղված է իր սանրվածքը սոսնձով հարդարելու  գործով:

Բան Կի Մունի պաշտոնական ներկայացուցիչը ընդունել է կատակը եւ հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հումորով է այն ընդունել: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ նման կատակները Բան Կի Մունից ժամանակ են խլում, ով անչափ զբաղված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարցերով:

Կատակերգուներից մեկի խոսքով, Բան Կի Մունին զանգահարել շատ արագ է ստացվել եւ դա նրան զարմացրել է: «Մենք մտածում էինք, որ դրա համար մեզ մի քանի օր պետք կլինի»,-փոխանցում է Associated Press-ը:

Ինչպես պարզաբանում է «Լենտա.ru»-ն, կանադացի կատակերգուները «Դիմակներով վիրժառուները» կատակերգական դուետն են: Նրանք հայտնի են նշանավոր մարդկանց, գործածարների եւ քաղաքական գործիչների հետ հեռախոսային կատակներով: Նախկինում նրանց զոհերն են դարձել Նիկոլա Սարկոզին, Ժակ Շիրակը, Սարա Փեյլին, Բիլլ Գեյթսը եւ այլ  նշանավոր մարդիկ: