Հայաստանում մեկնարկել է հայ-ռուսական համատեղ առաջին գիտա-զբոսաշրջային արշավը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 9-ը:
Գիտարշավի կազմում ընդգրկված են Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի ներկայացուցիչներ, երիտասարդներ:
Գիտարշավը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին եւ ուղղված է Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու ուղիների որոնմանը, Ռուսաստանից, հետագայում նաեւ` ԱՊՀ այլ երկրներից զբոսաշրջիկների քանակի ավելացմանը: Գիտարշավի մասնակիցները կճանապարհորդեն ավտոբուսներով եւ կքայլեն մոտ 1600 կմ տարածք. արշավի երթուղում ներգրավված են Գյումրին, Դիլիջանը, Սեւանը, Գորիսը, Կապանը, Օշականը, Էջմիածինը:
Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին զբոսաշրջության 5%-ի աճ է գրանցվել` կազմելով ավելի քան 280 հազար մարդ: Ընդ որում` 20%-ը կազմում են ԱՊՀ երկրներից եկածները, 36,9%-ը` ԵՄ-ից:




























