Հայաստանում է գտնվում «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի ղեկավարության պատվիրակությունը` գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է սեփական աղբյուրը` ընդ որում նշելով, որ այցի օրակարգը դեռեւս հայտնի չէ:

Նշենք, որ «Ռոսգոսստրախ» ընկերության խմբի մեջ է մտնում  հայկական խոշոր «Ռոսգոսստրախ-Արմենիա»  ապահովագրական ընկերությունը, որը տարբեր ռիսկային ոլորտներում ապահովագրական ամենատարբեր ծառայություններ է առաջարկում ֆիզիկական եւ իրավական անձանց: «Ռոսգոսստրախ-Արմենիայի» կանոնադրային կապիտալը կազմում է 2,52 միլիարդ դրամ (6,5 միլիոն դոլար): Ընկերության խորհրդի մեջ մտնում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱԸ-ի առաջատար մասնագետները եւ բարձրագույն ղեկավարությունը: Ընկերությունում աշխատում է ավելի քան 1700 մարդ, այդ թվում մոտ 1400 ապահովագրական  գործակալներ: Նրանց թվում են Հայաստանի ապահովագրական շուկայի լավագույն մասնագետները: