Սարատովում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, ով 19 տարի թաքնվել է ռազմական ոստիկանությունից այն բանի համար, որ ինքնակամ լքել է զորամասը: Այս մասին հաղորդել են Սարատովի  դատախազությունից:

Ձերբակալվածի խոսքով, զորամասը լքել է` Լեռնային Ղարաբաղի տարածքում ընթացող ռազմական հակամարտությանը մասնակցել չցանկանալու պատճառով:

Սարատովում նա գտնվել է 1993 թ-ից: Ձերբակալման պահին նա անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս որոշվում է ձերբակալվածի քաղաքացիության հաստատման եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու հարցը, հայտնել են դատախազությունից: