Տոկիոյում չինական դեսպանատունը փամփուշտով նամակ է ստացել, իսկ որպես ուղարկող` նամակի վրա նշված է եղել Ճապոնիայի վարչապետի անունը: Ծանրոցը դեսպանատուն էր ուղարկվել դեռեւս սեպտեմբերի 27-ին առավոտյան, սակայն այս մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներին հասել է սեպտեմբերի 28-ին:
Իրավապահ մարմինները կարծում են, որ այստեղ խոսքը վերաբերում է ծայրահեղ աջերի կազմակերպության ակտիվիստների կողմից վախեցնելու փորձերին` կապված Սենկակու կղզու պատկանելիության պատճառով վերջերս Տոկիոյի եւ Պեկինի հարաբերությունների սրացման հետ: Ոստիկանությունը փորձում է պարզել նամակի իրական հեղինակ ինքնությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հիշեցնում է ՎԶԳԼՅԱԴ-ը, անցյալ տարվա փետրվարին փամփուշտով եւ «հյուսիսային տարածքները վերադարձնելու» (Ճապոնիայում այդպես են անվանում Հարավային Կուրիլները) կոչով նամակ է ստացել Տոկիոյում Ռուսաստանի դեսպանատունը: Անցյալ տարվա սեպտեմբերին նամակը ուղարկող կասկածյալը ձերբակալվել էր:
Միեւնույն ժամանակ, Չինաստանի ԱԳՆ ղեկավար Յան Ցզեչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նիստի հարթակից Ճապոնիային մեղադրել է Դյաոյուիդաո կղզիները Չինաստանից գողանալու մեջ:





























