Գրոզնիի Լենինյան շրջանային դատարանը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը ծայրահեղական է ճանաչել: «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի արգելման հայցը ներկայացրել է չեչենական Ազգային քաղաքականության հարցերով նախարարությունը: Ընդունված օրենքը տարածվում է ողջ երկրի տարածքում:

Հայցի քննությունը անցել է ինտերնետ-մատակարարների մասնակցությամբ: Սեպտեմբերի 27-ին շրջանային ինտերնետ-պրովայդերները արդեն արգելափակել են Youtube սեսադարանի հասանելիությունը:

Գրոզնիի դատարանի  որոշումը տարածվում է Ռուսաստանի ողջ տարածքում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին բացատրել է իրավաբան Միխայիլ Բարշեւսկին: «Ռուսական օրենքի համաձայն` դաշության դատական մարմինների որոշումները գործում են ողջ երկրի տարածքում», պարզաբանել է նա: Սակայն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է մտցվի Արդարադատության նախարարության ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակի մեջ:

Զուգահեռաբար այլ դատարաններ կարող են քննել նմանատիպ գործեր: Որոշումների հակասությունների դեպքում Ռուսաստանի Բարձրագույն դատարանը պլենումի անցկացման որոշում է կայացնում, որի ընթացքում հակասությունները մեկ ընդհանրության են բերվում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ֆիլմի արգելման հարցը կքննվի նաեւ Մոսկվայի Տվերյան դատարանում: