Մարդկանց հանդեպ կենդանու ինքնատիպ սիրո դրսեւորման մասին լուսանկարն իսկական հիթ է դարձել: Կարճ ժամանակում հազարավոր մեկնաբանություններ ստացած նկարում լողազգեստով երեք աղջիկներ են` մինչեւ ուսերը ջրում, եւ եթե չորրորդ «ընկերուհին» չլիներ, դա արձակուրդային սովորական նկար կլիներ: Սակայն աղջիկներին թիկունքից գրկել է էլեկտրական կատվաձուկը եւ, թվում է, ժպտում է, ինչը չես ասի սարսափած աղջիկների մասին:
Լուսանկարի մեկնաբանություններում մի շարք բլոգերներ ենթադրում են, որ լուսանկարն արվել է Կայմանյան կղզիների Սթինգրեյ Սիթի վայրում: Դա Մեծ Կայման կղզում է գտնվում, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում: Այստեղ հանգստացողները կարող են հիանալ այդ հետաքրքիր կենդանիներով` էլեկտրական կատվաձկներով: Զբոսաշրջիկներին թույլ են տալիս մտնել ջուրը: Կենդանիներին հրապուրել ցանկացողները փափկամարմիններ են գցում ջուրը:
Կամ համեղ ուտեստը վայելելու ցանկությունը մոռացնել է տվել զգուշավորությունը, կամ կենդանին շփվող է եղել, ինչի հետեւանքով մի հանգստացողի հաջողվել է նրան բռնել, հետո այն նետել լուսանկարվող աղջիկների մեջքին: Մնում է հուսալ, որ ոչ ոք չի տուժել, քանի որ էլեկտրական կատվաձկան հոսանքի հարվածը երբեմն մահացու է մարդու համար, նշում է NEWSru.com-ը:































