Վահագն Չախալյանի նկատմամբ Վրաստանի իշխանությունների հետապնդումները եւ  հետագայում նրա դատապարտումը քաղաքական բնույթ են կրում: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

«Վահագն Չախալանը ներկայացնում էր ջավախքահայերի խնդիրները` սկսած  մայրենի լեզվից ու վերջացրած ազգային փոքրամասնությունների  բազմաթիվ այլ պրոբլեմներ: Սակայն մենք չենք կարծում, որ հայերը  փոքրամասնություն են, քանի որ Վրաստանը բազմազգ պետմություն է, իսկ հայերը բավականին մեծ թիվ են կազմում»,- ասաց Փոստանջյանը:

Անրադառնալով Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններին` Փոստանջյանն ասաց, որ  դրանց ավարտից հետո  տարբեր միջազգային կառույցներում քննարկումներ կլինեն, թե արդյոնք դրանք համապատասխանում էին միջազգային չափանիշներին. «Վրաստանը այն երկրներից է, որ գտնվում է մոնիտորինգի տակ, այսինքն խնդիրներ ունի ժողովրդավարության հետ կապված, չի ստորագրել լեզուների խառտիան` դրանով իսկ սահմանափակելով ազգային փոքրամասնությունների իրավունքները»:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Վրաստանից, եղել է նաեւ Ջավախքում ու Ախալցխայում, ծանոթացել վրացահայության խնդիրներին  եւ Հայաստանի իշխանությունները պետք է վերջապես դուրս գա այս անգործությունից, միջոցառումներ ձեռնարկի նախ Վահագն Չախալյանի ազատ արձակելու գործում, պաշտպանի հայ բնակչության իրավունքները ու կոնկրետ քայլերով կասեցնի Ջավախքի հայաթափման պրոցեսը:

«Շատ դեպքերում մեր արտաքին դիվանագիտությունը մատնված է անգործության: Կարող ենք նշել հայ հովվի դեպքը, որն առեւանգվել էր ադրբեջանցիների կողմից, խոշտանգվել ու սպանվել: Այս ու  Վահագն Չախալյանի գործով Հայաստանը պետք է դիմեր մարդու իրավունքների պախտպանության եվրոպական դատարան ու իչու չէ դատի տար Վրաստանին ու Ադրբեջանին»,- նշեց պատգամավորը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այսպիսի գործերում Հայաստանը չպետք է լռի, այն դեպքում, երբ Ադրբեջանը բացարձակ կաշկանդված չէ ռասիստական արտահայտություններ անելով եւ չի թաքցնում, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մտադիր է լուծել ռազմական ճանապարհով: Իսկ  համապատասխան արձագանքի բացակայությունը դեպքում սպառնալիքները ու հակահայկական գործողությունները նոր թափ  են ստանում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի