Ողբերգականորեն զոհվել է հայտնի «Անարխիայի զավակները» սերիալի դերասան Ջոնի Լյուիսը: Դերասանին մահացած են գտել Հոլիվուդի մոտ գտնվող Լոս Ֆելիզի տան առաջ: Երիտասարդն ընկել է եռահարկ շենքի պատշգամբից եւ ջախջախվել:
Սակայն դրանից քիչ առաջ նա գազանաբար հաշվեհարդար էր տեսել տան 81-ամյա տիրուհու հետ: Սպանված կինը` Քեթրին Դեւիսը, վախճանվել էր բութ գործիքի ուժեղ հարվածներից: Տան վերնահարկը տակնուվրա էր արված, ինչպես թալանի ժամանակ: Ոստիկանությունը նաեւ գտել էր մահացու ծեծի ենթարկված կատվի դիակը, հայտնում է «Պապարացին»:
28-ամյա Լյուիսը խաղացել է հայտնի սերիալում եւ մի ժամանակ հանդիպում էր երգչուհի Քեթի Փերիի հետ:



























