Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի գրասենյակի նախագահ Համիթ Չելիքանաթը PKK-ի կողմից ազատ արձակվելուց հետո հայտնել է, որ դուրս է գալիս կուսակցությունից:

Քրդական ANF գործակյալության փոխանցմամբ՝ Համիթ Չելիքքանաթը ազատ է արձակվել սեպտեմբերի 27-ի երեկոյան եւ արդեն 28-ին  կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից:

Օգոստոսի 22-ից PKK-ի կողմից առեւանգված Համիթ Չելիքքանաթն ասել է, թե իրեն այդ ընթացքում լավ են  վերաբերվել եւ ինքը ոչ մի նեղություն չի քաշել: «Իշխող կուսակցությունից դուրս գալն իմ անձնական որոշումն է եւ այն քաղաքական որեւէ ուղերձ չի պարունակում»,-հայտարարել է Համիթ Չելիքքանաթը: