Գիտնականները մտահոգված են Մերձավոր Արեւելքի երկրներում նախկինում անհայտ վարակից, որը տարածում են չղջիկները եւ որի պատճառով հունիսին վախճանվել էր Սաուդյան Արաբիայի բնակիչը, այժմ էլ լուրջ հիվանդ է Քաթարի մի բնակիչ: Այդ վարակը հիմնականում վտանգավոր չէր մարդկանց համար, սակայն նոր տեսակն ինչ-որ պատճառով փոխանցվում է մարդկանց` առաջացնելով թոքաբորբ եւ երիկամային անբավարարություն:
Տվյալ պահին բժիշկները պետք է արագ որոշեն այդ վարակի վտանգավորության աստիճանը:
«Չպետք է ժամանակից շուտ խուճապի մատնվել: Երկու հիվանդը դեռեւս չի նշանակում, որ համաճարակ է սկսվել», - նկատել է Ռոտերդամի Erasmus բժշկական կենտրոնի համաճարակաբան Ռոն Ֆոուչերը:
Ֆոուչերը նախատեսում է վարակի փորձարկման համար օգտագործել մակակներին եւ առնետներին, հայտնում է NEWSru Israel-ը:
Վարակի ամենածանր բռնկումը տեղի էր ունեցել 2003 թվականին: Այն ժամանակ վարակվել էին 8 հազար մարդ: Ընդ որում, 900 դեպքեր մահացու ելք էին ունեցել:





























