Ադրբեջանի Նարդարան գյուղում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի եւ ֆրանսիական Charolie Hebdo ամսագրում լույս տեսած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների  դեմ բողոքի հանրահավաք  է տեղի ունեցել:

Ինչպես փոխանցում է Vesti.Az-ը, հանրահավաքի ժամանակ  ելույթ են ունեցել գյուղի ավագները, այդ թվում Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության ղեկավար հաջի Հաջիաղա Նուրին եւ այլ պաշտոնյաներ:

Ելույթ ունեցողները խստորեն դատապարտել են Մահմեդականության  մարգարեի նկատմամբ հարձակումները եւ պահանջել են պատժել մեղավորներին:

Հանրահավաքի մասնակիցները պետության ղեկավարին կոչ են արել խզել հարաբերությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Իսրայելի հետ, այս երկրների դեմ հնչեցրել են կարգախոսներ, իսկ վերջում այրել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրոշները: