ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանի շրջանակում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՀԱՊԿ արտգործնախարարների միջեւ, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, ՀԱՊԿ պատվիրակությունը Ն. Բորդյուժայի գլխավորությամբ Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի ԳԱ-ի 67-րդ նստաշրջանի շրջանակում: ՀԱՊԿ-ը 2004 թվականի դեկտեմբերից ունի դիտորդի կարգավիճակ: ՀԱՊԿ-ի նախարարները կարծիքներ են փոխանակել անդամ երկրների` համաշխարհային եւ տարածքային քաղաքականության ոլորտում հետագա փոխգործակցության վերաբերյալ: Քննարկվել են նաեւ ՄԱԿ-ի ԳԱ-ի 67-րդ նստաշրջանի օրակարգային հարցեր, Աֆղանստանում իրադրությունը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ԱԳՆ-ների ղեկավարները համատեղ հայտարարություններ են ընդունել Սիրիայի եւ Իրանի իրավիճակի վերաբերյալ:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել ոչ պաշտոնական աշխատանքային հանդիպումների պրակտիկան:





























