Google-ի ռուսաստանյան ստորաբաժանումը պատրաստ է արգելափակել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի թրեյլերը, որն այսօր չեչենական դատարանում ծայրահեղական են ճանաչել: Ընկերությունը ռուսաստանցիների համար կարգելափակի հոլովակի հասանելիությունը, հենց որ դատարանից ստանա փաստաթղթերը:
«Եթե դատարանի որոշմամբ հոլովակը անօրինական ճանաչվի, ապա մենք այն կարգելափակենք: Ներկայումս մենք համապատասխան որոշմանն ենք սպասում»,-հայտնել են «Google Ռոսիա» ընկերությունից, հաղորդում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Գրոզնիի լենինյան շրջանային դատարանը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի թրեյլերը ծայրահեղական է ճանաչել: «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի արգելման հայցը ներկայացրել է չեչենական Ազգային քաղաքականության հարցերով նախարարությունը: Ընդունված օրենքը տարածվում է ողջ երկրի տարածքում:
Գրոզնիի դատարանի որոշումը տարածվում է Ռուսաստանի ողջ տարածքում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին բացատրել է իրավաբան Միխայիլ Բարշեւսկին: «Ռուսական օրենքի համաձայն` դաշության դատական մարմինների որոշումները գործում են ողջ երկրի տարածքում», պարզաբանել է նա: Սակայն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է մտցվի Արդարադատության նախարարության ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակի մեջ:





























