Գլենդելում հայը ձերբակալվել է օփիում պահելու կասկածանքով, ինչպես նաեւ հետագա վաճառքի համար նախատեսված փաթեթավորման նյութերի  համար:

56-ամյա Գեւորգ Հակոբյանի տան հետախուզության ժամանակ հայտնաբերվել է 10-12 հազար դոլարի 10 ֆունտ օփիում, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Նախնական շրջանում ոստիկանները խուզարկել են Սերոժ Հերապետի տունը, ով որոշ տվյալներով, զբաղվել է թմրանյութի վաճառքով: Խուզարկության  ժամանակ նրանք նկատել Հերապետի տուն մտնող Հակոբյանին: Նրան կանգնեցնելով ճանապարհային երթեւեկության խախտման մեղադրանքով, ոստիկանները մեքենայի մեջ օփիում են հայտնաբերել: Հերապետի եւ Հակոբյանի տներից հայտնաբերվել են նաեւ թմրանյութի փաթեթավորման համար նախատեսված նյութեր: Հետագայում Հերապետը ազատ է արձակվել ստորագրության եւ չբացակայելու  դիմաց, իսկ Հակոբյանը  ազատ է արձակվել30 հազար դոլար գրավի դիմաց: