«Մետալոինվեստի» եւ «ՄեգաՖոնի» հիմնական սփականատերը,  ինչպես նաեւ Mail.ru Group եւ ЮТВ  հեռուստահոլդինգի բաժնետեր  Ալիշեր Ուսմանովը նպատակ ունի միավորել իր բոլոր ակտիվները մեկ ընդհանուր հոլդինգի մեջ: Դրանից հետո գործարարը պատրաստ կլինի հանգստի մեկնել:

Reuters-ին տված հարցազրույցում ձեռնարկատերը նշել է, որ կես տարուց բոլոր ակտիվները կմիավորվեն մեկ հոլդինգի մեջ` տարեկան 25 միլիարդ դոլար եկատմով:

Ուսմանովը հայտնել է, որ նրան չի հետաքրքրում միավորված հոլդինգի կառավարումը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ակտիվով կզբաղվեն մենեջերների առանձին խումբ:

Ինչպես նշում է «Լենտա.ru»-ն, Ուսմանովի ակտիվների մեծ մասը  «Մետալոինվեստ» ,  «ՄեգաՖոն» եւ Mail.ru Group ընկերությունների բաժնետոմսերն են: Գործարարին են պատկանում նաեւ Facebook-ի, Groupon-ի եւ Zynga-ի  բաժնետոսմեր: Forbes-ի վարկածով, Ուսմանովը հանդիսանում է ամենահարուստ ռուսը, ում եկամուտը գնահատվում է 18,1 միլիարդ դոլար: