Գիտնականները պարզել են այն խնդիրների ողջ փաթեթը, որը կանանց մոտ էմանսիպացիայի հանգեցնում:  Զարգացած երկրներում թույլ սեռի ներկայացուցիչների կյանքի տեւողությունը գրեթե չի ավելանում,  իսկ պատճառը աշխատանքի ծանրաբեռնվածությունն է, ծխախոտն ու ալկոհոլը:

Բրիտանացի գիտանականներին հետաքրքրել է, թե ինչու է կրճատվում կանաց եւ տղամարդկանց կյանքի տեւողության միջեւ տարբերությունը: Պարզվել է, պատճառը աշխատանքի պայմանների  եւ կենսակերպի փոփոխությունն է, գրում է  The Guardian-ը:

Նշվում է, որ 50%-ով բարձր է այն զույգերի ամուսնալուծությունների ռիսկը, որոնք պայմանվորվում են հավասար կերպով կատարել կենցաղային գործերը:

Պատճառները կարող են տարբեր լինել, առաջին հերթին տնային  պարտավորությունները կիսելու վերաբերյալ պայմանավորվածությունը ստանում է ռոմանիտիկ հարաբերությունները, եւ երկրորդ` ներկայումս  կանայք ունեն կրթության բարձր մակարդակ եւ ֆինանսապես  ապահովված են, ուստի նրանք  զուգընկերոջից կախված չեն եւ հեշտությամբ են գնում ամուսնալածության, կարծում է ուսումնասիրության համահեղինակ Թոմաս Հանսենը: