Սաուդյան Արաբիայի իշխանություններն արտքսում են նիգերացի 1100 ուխտավորուհիների, որոնք ժամանել են թագավորություն` ուխտագնացության կամ հաջ կատարելու նպատակով: Խնդիրն այն է, որ սաուդյան օրենքներով` յուրաքանչյուր կին ուխտի պետք է գնա ամուսնու կամ մերձավոր հարազատի հետ:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ խնդիրը կարգավորելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: